Լա Բոհեմ (երգ)
«Լա Բոհեմ» La Bohème | |
---|---|
Շառլ Ազնավուրի երգը | |
Թողարկված | 1965 թվական |
Ժանր | շանսոն |
Լեզու | ֆրանսերեն |
Տևողություն | 3.59 |
Լեյբլ | Barclay Records |
Հեղինակ | Jacques Plante? |
Կոմպոզիտոր | Շառլ Ազնավուր |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Charles Aznavour - La Boheme |
«Լա Բոհեմ» (ֆր.՝ La Bohème), երգ, որ գրել են Շառլ Ազնավուրն ու Ժակ Պլոտեն 1965 թվականին։ Այն պատմում է բոհեմական կյանքով ապրող մի նկարչի պատմություն, որը կարոտով է հիշում Մոնմարտրի բարձունքներում անցկացրած իր երիտասարդության տարիները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լա Բոհեմը» երգը ստեղծվել է Ժորժ Գոտերիի համար, այն «Պարոն Կառնավալ» (ֆր.՝ Monsieur Carnaval) օպերետից էր։ Գոտերի և Ազնավուրի միջև երգը երգելու մրցակցություն է սկսվել։ 1965 թվականին Ազնավուրը ձայնագրել է երգը, իսկ Գոտերիի կատարմամբ ձայնագրած երգը այդպես էլ հանրաճանաչ չի դարձել։
Երգը Ազնավուրի ամենահայտնի կատարումներից է, ինչպես նաև ամենահայտնիներից է ֆրանսերեն երգերի մեջ։ «Լա Բոհեմ» երգը համարվում է նաև ֆրանսիական շանսոնի բացառիկ ստեղծագործություններից մեկը։ 1965-1966 թվականներին երգը դարձել է միջազգային հիթ և տեղ զբաղեցրել Արգենտինայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի և այլ երկրների լավագույն երգերի տասնյակի մեջ[1]։ Ազնավուրը երգը երգել է իր գրեթե բոլոր համերգներում։ Երգը Ֆրանսիայում վաճառել է ավելի քան 200 000 օրինակով։
Երգի տարբերակները ձայնագրվել է իտալերեն, իսպաներեն, անգլերեն, պորտուգալերեն և գերմաներեն։
Երգի բառերը ֆրանսերեն լեզվով[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]La bohème
Je vous parle d'un temps
Que les moins de vingt ans
Ne peuvent pas connaître
Montmartre en ce temps-là
Accrochait ses lilas
Jusque sous nos fenêtres
Et si l'humble garni
Qui nous servait de nid
Ne payait pas de mine
C'est là qu'on s'est connu
Moi qui criais famine
Et toi qui posais nue
La bohème, la bohème
Ça voulait dire on est heureux
La bohème, la bohème
Nous ne mangions qu'un jour sur deux
Dans les cafés voisins
Nous étions quelques-uns
Qui attendions la gloire
Et bien que miséreux
Avec le ventre creux
Nous ne cessions d'y croire
Et quand quelque bistro
Contre un bon repas chaud
Nous prenait une toile
Nous récitions des vers
Groupés autour du poêle
En oubliant l'hiver.
Երգի բառերը հայերեն լեզվով[3]
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե քսան դեռ չկաք
Գուցե չհասկանաք
Դուք իմ այս պատմությունը
Մոնմարտրն այն ժամանակ
իր յասամաններով ճերմակ
Զարդարում էր մեր տունը
Որ համեստ էր անշուք
Բայց մեր բույնն էր տաքուկ
Ու սիրո մեր դրախտը
Ես նկարիչ էի
Որ փնտրում էր բախտը
Իսկ դու բնորդուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Երջանկության օրերը մեր
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Թեկուզ սոված աղքատ օրեր
Նստած սրճարանում
Տղերքով անանուն
Երազում էինք փառքը
Թե մեզ բախտ վիճակվեր
Ու մի նկար ծախվեր
Կգնայինք մեր հարկը
Կուտեինք մի փոր հաց
Ու հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինջև լույս առավոտ
Մոռանալով ձմեռը
Նստած բուխարու մոտ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Դու լավն էիր գեղեցկուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի
Հաճախ մինչ լուսադեմ
Կանգնած կտավի դեմ
Վրձնել եմ քո պատկերը
Մերկությունդ անբիծ
Մարմինդ գիծ առ գիծ
Քո մարմարե կոնքերը
Ու միայն առավոտ
Հոգնած բայց հիացկոտ
Շարունակում էինք կյանքը
Մի բաժակ սուրճ խմում
Ու սիրում մեր տքնանքը
Եվ սերը մեր սրտում
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Զույգեր էինք քսան տարեկան
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Հեշտ էր ապրել օդով միայն
Պատահում է մերթ մերթ
Երբ գնում եմ ես ետ
Անցյալի մեր վայրերը
Նույնը չէ ոչ մի բան
Այն տեղերը չկան
Ուր ծնվել է մեր սերը
Ձեղնահարկը գողտրիկ
Մեր սանդուղքը նեղլիկ
Եվ իմ արվեստանոցը
Օ տխուր է այնքան
Մոնմարտրի մեր փողոցը
Ուր էլ վարդեր չկան
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ջահել էինք ազատ ու խենթ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Այդ օրերը էլ չեն գա ետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tsort. «Song artist 917 - Charles Aznavour». tsort.info (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ La boheme at AllMusic
- ↑ Պերճ Թյուրաբյան - Մեր բոհեմը